Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես երկար ժամանակ անվնաս պահել սոխն ու սխտորը. tert.am

Ինչպես երկար ժամանակ անվնաս պահել սոխն ու սխտորը. tert.am

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ նկատում ենք, որ սոխը կամ սխտորի պճեղների ծայրերը ծաղկում կամ բորբոսնում են: Healthy Living House-ը հեշտ և մատչելի եղանակ է առաջարկում` ինչպես անվնաս պահել սխտորն ու սոխը մեկ ամիս շարունակ:

 

Դրանց պահպանման համար անհրաժեշտ է ընտրել անվնաս սոխ և սխտոր, այնուհետև սննդի թղթե տոպրակներ վերցնել և ամրակներ՝ տոպրակների բերանները փակ պահելու համար:

 

Մի քանի փոքր անցքեր արեք տոպրակի վերին  հատվածում: Կիսով չափ լցրեք տոպրակը՝ մինչև անցքերին հասնելը, փաթաթեք վերին մասը: Այն պետք չէ անընդհատ նույն դարակում պահել, քանի որ տոպարկի ներսում  օդափոխության կարիք կա:

 

Հավելյալ խորհուրդներ

 

Դրանք ավելի երկար կպահպանվեն մութ, զով և չոր տեղում: Դրանք հեշտությամբ կարելի է խոհանոցի պահարանում պահել 3 ամիս, թեև զով նկուղն ավելի հարամար տարբերակ է: Եթե սոխը երկար է մնում սառնարանում, փափկում է, և դրա բույրը տարածվում է մյուս ուտելիքների վրա:

 

Սոխը մի պահեք կարտոֆիլի կողքին, քանի որ դրանք երկուսն էլ գազեր են արտադրում, որոնք նպաստում են մեկը մյուսին արագ վնասվելուն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. onkonature.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ